ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • «Գնում են խոպան, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում»

    «Գնում են խոպան, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում»

    14.03.2013| 17:34
    Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է շուրջ 2,5 անգամ: Գյուղական բնակավայրերում աշխատանքային միգրացիան առավել բարձր ցուցանիշ է կազմում: 2010-ին Հայաստանից արտագաղթել է 46.000 մարդ, 2011-ին` 43.000, 2012-ին՝ 42.000, արդյունքում՝ 3 տարվա կտրվածքով Հայաստանից արտագաղթել է 130.000 մարդ: Այս և առհասարակ արտագաղթի, դրա սոցիալ-հոգեբանական պատճառների ու սոցիալ-մշակութային հետևանքների մասին այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Էթնոսոցիոլոգ Միհրան ԳԱԼՍՏՅԱՆՆ ու հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ:
  • Բժիշկը բռնաբարել է հիվանդին, ասելով, որ դա մտնում է բուժման կուրսի մեջ

    Բժիշկը բռնաբարել է հիվանդին, ասելով, որ դա մտնում է բուժման կուրսի մեջ

    10.03.2013| 18:35
    Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Ստամբուլի դպրոցներից մեկում ուսուցիչ աշխատող 32-ամյա Օ.Ա.Գ.-ն գինեկոլոգիական խնդիրներով բժշկի է դիմել և ենթարկվել սեռական ոտնձգության։
  • Կարծես՝ մեր երկրի պրոբլեմը հենց դա է

    Կարծես՝ մեր երկրի պրոբլեմը հենց դա է

    10.03.2013| 13:39
    Ոնց չեմ սիրում, երբ տեղի-անտեղի խոսում են գենդերային խնդիրներից, գենդերային անհավասարությունից, իբր մեզ մոտ կնոջ իրավունքները ոտնահարվում են, պատրիարխիալ ենք և այլն: Կարելի է կարծել, թե մեր երկրի պրոբլեմը հենց դա է:
  • Րաֆֆին «ազատագրումը» սկսում է մարզերից

    Րաֆֆին «ազատագրումը» սկսում է մարզերից

    09.03.2013| 03:11
    Անկախ այն բանից՝ տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե ոչ, Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու զոհաբերել հանրության համար անընդունելի դարձած, պարբերաբար բռնություններ ու ընտրակեղծիքներ իրականացնող և այդպիսով Սարգսյանին «արջի ծառայություն» մատուցող որոշ օդիոզ պաշտոնյաների: Այդ են պահանջում ոչ միայն հայ հասարակության շահերը, այլև՝ միջազգային հանրությունը, որը ներկայացնող առանձին պաշտոնյաներ, այցելելով Հայաստան, խոսում են ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վաղը մեկնել մարզեր և ազատագրումը սկսել մարզերից:
  • Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Վճարեց անմնացորդ ու մաքրված վեր բարձրացավ

    Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Վճարեց անմնացորդ ու մաքրված վեր բարձրացավ

    05.03.2013| 16:38
    Էս ի՞նչ իրադարձություններով հարուստ օր է: Վազգենի ծնունդն է: Վազգե´նը:
  • Պատմության մեջ Ռուբենն է մնալու, նրա երգերն են մնալու, որոնցով սերունդներ են դաստիարակվել

    Պատմության մեջ Ռուբենն է մնալու, նրա երգերն են մնալու, որոնցով սերունդներ են դաստիարակվել

    02.03.2013| 15:46
    Ազատության հրապարակում Ռուբեն Հախվերդյանի հնչեցչած` «Ադրբեջանի հեռավոր գավառ» արտահայտությունը լայն քննարկման առիթ դարձավ հասարակական տարբեր խավերի, լրատվամիջոցների շրջանում: Սիրված երգահանին որակեցին «ազգի դավաճան»,«ուրացող», «թուրք»: Ցավալին այն է, որ քննադատողների շարքում են այնպիսի մարդիկ, որոնք պարզապես դրա իրավունքը չունեն, որոնք իրենց ժողովրդի համար (որին այսօր այդպես մարտիրոսաբար դոշ են տալիս) մի լումա անգամ ներդրած չկան: Իսկ ի՞նչ է արել Ռուբեն Հախվերդյանն իր ազգի համար`գիտենք բոլորս, խոսել այդ մասին ավելորդ եմ համարում: Ցավում եմ, որ մեր հասարակությունը քաղաքական այս թոհուբոհի մեջ կորցրել է առողջ դատելու ունակությունը, թիրախ է փնտրում քննադատելու, պախարակելու, քարկոծելու, և հենց այդ պահին հայտնվում է սիրված երգահանը, և ամբողջ մաղձը թափվում է նրա գլխին:
  • Ցածր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ մեծանում է սրտային կաթվածի հնարավորությունը

    Ցածր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ մեծանում է սրտային կաթվածի հնարավորությունը

    01.03.2013| 17:13
    Գիտնականները պարզել են, որ ցածր աշխատավարձ ստացող մարդիկ գտնվում են արյան բարձր ճնշման ռիսկային խմբում, ինչպես նաև մեծանում է սրտային հիվանդությունների և կաթվածի հնարավորությունը: Վեց տարվա ընթացքում 25-65 տարեկան 5 հազար մարդու աշխատանքային փորձի արդյունքում պարզ է դարձել, որ ցածր աշխատավարձ ստացող մարդիկ ավելի շատ հիպերտոնիկ հակումներ ունեն, քան բարձր աշխատավարձ ստացողները: Այս տարբերությունն ակնհայտ է հատկապես 25-44 տարեկան անձանց մոտ:
  • Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

    Զանգվածային ամուսնություններ՝ Մեխիկոյում

    17.02.2013| 16:20
    Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքում 412 զույգեր հրապարակային ամուսնացել են։ Արարողության մասնակիցները, հյուրերը խմել են մոտ 500 շիշ կարմիր գինի։ Ամուսնացողների թվում կային նաև միասեռական զույգեր։
  • Կանգառում կանգնած մարդիկ վախենում էին վերցնել Հայրիկյանի ուղերձը

    Կանգառում կանգնած մարդիկ վախենում էին վերցնել Հայրիկյանի ուղերձը

    16.02.2013| 21:32
    Այսօր Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում, մի տղամարդ անցորդներին և երթուղայինների սպասող քաղաքացիներին ամեն գնով փորձում էր ինչ-որ տպագրություններ տալ: Խեղճ մարդն ում մոտենում էր հետ-հետ էին փախչում, վանողական շարժումներ անում և հեռանում:
  • Չինացիները Նոր տարին սկսել են ավելի հաճախ դիմավորել Միացյալ Նահանգներում

    Չինացիները Նոր տարին սկսել են ավելի հաճախ դիմավորել Միացյալ Նահանգներում

    08.02.2013| 12:34
    Եթե օտարերկրացուն հարցնելու լինենք, թե ինչ տպավորություն է ստացել չինական Ամանորից, ապա պատասխանը, հավանաբար, կհնչի այսպես. «Ասես պատերազմ սկսված լինի, միայն թե` ուրախ»։